Զինծառայողը ՀՀ զորամասերից մեկից դուրս է եկել և հայտնվել ադրբեջանական կողմում

Ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Զինծառայողը ՀՀ զորամասերից մեկից դուրս է եկել և հայտնվել ադրբեջանական կողմում։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նոր մանրամասներ 3 զինծառայողների սպանության գործից. ձերբակալվել է դիրքի ավագը
«Օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։ Նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը, վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է, որ անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։
Ադրբեջանական զինծառայողն ինքնաձիգը պարզել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղղությամբ
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ի լուսադեմին, մառախուղի պայմաններում, ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում կորել է կապը ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի հետ։ Ըստ ՊՆ–ի` զինծառայողները եղել են առանց զենքի։
Ավելի ուշ պարզվեց, որ երկու հայ զինծառայողները հայտնվել են ադրբեջանական կողմում։