Վթար Կոտայքի մարզում. պապը, տատն ու 2 թոռները հիվանդանոցում են

Վթարը տեղի է ունեցել դեռևս անհայտ հանգամանքներում։ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա սյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Այսօր` օգոստոսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Երևանում վթարի է ենթարկվել ԿԳՄՍ նախարարի որդին
«Ժամը 14։30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 10․5 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճանապարհի բաժանարար գոտում տեղադրված գովազդային երկաթյա սյանը»,–գրում է կայքը։
Վթարի հետևանքով 4 մարդ, որոնցից 2-ը երեխաներ են, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Նշվում է, որ վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները։ Երեխաներին նրանք իրենց ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
Խոշոր վթար Կոտայքի մարզում. BMW-ի բախումից պատը փլուզվել է
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ 
Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ընտանիքի անդամներ են՝ պապը, տատը և 2 թոռները։
Վթար Կոտայքի մարզում. կին վարորդը Mercedes-ով կոտրել է գովազդային վահանակը և բախվել ծառին