Քաբուլի օդանավակայանի մոտ ամերիկացի ու գերմանացի զինվորների միջև փոխհրաձգություն է եղել

Դեռ հայտնի չէ` ովքեր են եղել հարձակվողները։ Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Քաբուլի օդանավակայանի հյուսիսային դարպասների մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Աֆղանստանի անվտանգության ուժերի ծառայողը զոհվել է, երեքը վիրավորվել են Քաբուլի օդանավակայանի մոտ անհայտ անձանց հետ փոխհրաձգության հետևանքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Բունդեսվերի օպերատիվ հրամանատարության մամուլի ծառայությանը, որը համապատասխան հաղորդագրություն էր հրապարակել Twitter-ում:
Էրդողանը հրաժարվել է փախստականներ ընդունել Աֆղանստանից
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ տեղական ժամանակով 04.13-ին: Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Քաբուլի օդանավակայանի հյուսիսային դարպասների մոտ՝ աֆղանական անվտանգության ուժերի և անհայտ հարձակվողների միջև:
 «Անվտանգության ուժերի մեկ ներկայացուցիչ սպանվել է, երեքը՝ վիրավորվել», — նշված է հաղորդագրության մեջ:
Փոխհրաձգության մեջ են մտել նաև ամերիկացի ու գերմանացի զինվորականները, նրանցից ոչ ոք չի տուժել:
Ինչպիսի ազդակներ պետք է հղի պաշտոնական Երևանը Աֆղանստանին. փորձագետի կարծիքը
Հիշեցնենք՝ Աֆղանստանում իրավիճակը սրվել է ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին։ Օգոստոսի սկզբին «Թալիբանի» զինյալները լայնածավալ հարձակում էին ծավալել, գրավել խոշոր քաղաքներ, իսկ օգոստոսի 15-ին մուտք գործել Քաբուլ: Նախագահ Աշրաֆ Ղանին փախել է ԱՄԷ։ Թալիբները հայտարարում են, որ 20-ամյա պատերազմն ավարտված է, իսկ կառավարման ձևը պարզ կլինի մոտ ժամանակներս:
Այժմ շարժումը վերահսկում է Աֆղանստանի տարածքի մեծ մասը և ցամաքային բոլոր սահմանային անցումները։ Այլ երկրների քաղաքացիներին և օտարերկրյա առաքելություններում աշխատող աֆղանցիներին տարհանում են Քաբուլում միակ օդանավակայանի միջոցով, որը պահում են ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի երկրները:
Թուրքիան օգնել է, որ Աֆղանստանի կառավարության նախկին անդամները հեռանան երկրից