Նախարարը Մոսկվայում քննարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ՌԴ խոշոր ռազմաարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 23-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՌԴ «Պատրիոտ» կենտրոնում մասնակցել է «Արմիա-2021» ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման արարողությանը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Министр обороны РА Аршак Карапетян принял участие в церемонии открытия военно-промышленной выставки «Армия-2021»
Նախարարը Մոսկվայում քննարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հարցեր
Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել ՌԴ խոշոր ռազմաարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։  Արշակ Կարապետյանն այնուհետև հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հարցերի ողջ շրջանակը քննարկել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի և «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։
Церемония открытия военно-промышленной выставки «Армия-2021» в Центре «Патриот России»
«Արմիա-2021» ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման արարողությունը