Լոռու մարզի ողբերգական դեպքով մեղադրանք է առաջադրվել ևս 3 անձի

Անօրինական փայտանյութով բեռնված ավտոմեքենան փորձել էր խուսափել ոստիկաններից ու գլորվել էր ձորը։ Հարակից գյուղերի բնակիչները ծեծի էին ենթարկել ոստիկանության աշխատակիցներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Լոռու մարզում ողբերգությամբ ավարտված ծառահատմանը վերաբերող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ևս 3 քաղաքացու։ Այս գործով մեղադրվողների թիվն արդեն 7  է։ Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Մեկը 4 անչափահասի հայր էր, մյուսը` 21 տարեկան. մանրամասներ` փայտով բարձված մեքենայի վթարից
Նրանցից 4-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 3-ի նկատմամբ` չհեռանալու մասին ստորագրությունը։
Հիշեցնենք` օգոստոսի 14-ին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի 3 ոստիկան ծառայողական «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով Lոռու մարզի Մարց գյուղի շրջակայքում շրջիկ ծառայություն իրականացնելիս ժամը 21:00-ի սահմաններում Մարց գյուղի հարակից անտառային ճանապարհին նկատել են փայտանյութով բեռնված «Ֆորդ» մակնիշի առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենա, որն անտառից ընթացել է դեպի գյուղ:
Ոստիկանության ծառայողները բարձրախոսով փորձել են կանգնեցնել այդ ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջին, շարունակել է ընթացքը և Լորուտ գյուղի մոտակայքում շրջադարձ կատարելու ժամանակ կորցրել կառավարումը, դուրս եկել ճանապարհի բանուկ մասից և շրջվել ձորը:
Պարզվել է մահացածների ինքնությունը. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական վթարից
Վթարի հետևանքով «Ֆորդ» ավտոմեքենայի սրահում գտնվող Մարց գյուղի բնակիչ, 1986թ. ծնված Հովհաննես Ղազարյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ, 1998թ. ծնված Վահրամ Դանիելյանը մահացել են։
Ոստիկաններն իջել են ավտոմեքենայից և փորձել օգնություն ցուցաբերել վթարից տուժած քաղաքացիներին` միաժամանակ հավելյալ ուժեր և շտապ բուժօգնություն կանչելով։
Դեպքի վայր են եկել նաև հարակից գյուղերի բնակիչներ, ովքեր սկսել են քաշքշել և հարվածներ հասցնել ոստիկանության ծառայողներին, կողաշրջել և ձորն են գցել ոստիկանության «Ուազ» մակնիշի ավտոմեքենան, ապա այրել օգնության եկած ոստիկանության ծառայողական «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենան:
Ոստիկանների «կանգ առ»–ին չենթարկվելուց հետո մեքենան վթարվել է. 2 մարդ է մահացել