Կառավարությունը շտկել է իր ընդունած ծրագիրը. ի՞նչ փոփոխություն է արվել

Կառավարության ընդունած ծրագրի նախնական տարբերակում նշվում էր միայն, որ ՀՀ ԶՈւ–ի բարեփոխումների ռազմավարությունը պետք է հիմնված լինի 44-օրյա պատերազմից քաղած դասերի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարությունն իր գործունեության ծրագիրը հաստատելուց հետո փոփոխություն է արել դրանում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական էջից։
Փոփոխությունը կատարվել է կիրակի օրը` օգոստոսի 22-ին, գրավոր ընթացակարգով կատարված քվեարկությամբ։
ՌԱԴԻՈ
Ինչպե՞ս կընդունի ընդդիմությունը կառավարության ծրագիրը. հետաքրքիր զարգացում է կանխատեսվում
Փոփոխության է ենթարկվել կառավարության 2021-26թթ–ի գործունեության ծրագրի «Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» հավելվածում և վերաբերում է Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքների քննությանը։
«Կառավարությունը կարևորում է 2020 թվականի 44-օրյա պատերազմի բոլոր հանգամանքների բացահայտումը և գործուն քայլեր է ձեռնարկելու համապարփակ ու մանրամասն քննություն իրականացնելու ուղղությամբ»,– ասված է կառավարության ծրագրում ավելացված հատվածում։
Նշենք, որ նախապես, կառավարության ընդունած ծրագրում ասվում էր միայն, որ ՀՀ ԶՈւ–ի բարեփոխումների ռազմավարությունը պետք է հիմնված լինի 44-օրյա պատերազմից քաղած դասերի վրա։
Կառավարության գործունեության ծրագրի նախնական տարբերակում պատերազմի հանգամանքների քննություն ու բացահայտում չէր նախատեսվում։
Փաշինյանն ասաց` ինչ բաժիններից է բաղկացած կառավարության 2021–2026թթ. ծրագիրը
Ծրագիրն արդեն ներկայացվել է խորհրդարանի քննարկմանն ու հաստատմանը։ Այն նախատեսվում է քննարկել օգոստոսի 24-ին, ժամը 10:00-ին գումարվող նիստում:
Ի՞նչ է պլանավորել ՀՀ կառավարությունը 2021-26թթ. համար