Կապան-Գորիս ավտոճանապարհին բեռնատար է այրվել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Այսօր ժամը 14։45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին մեքենա է այրվում։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Երևանի կենտրոնում երկու մեքենա է այրվել․ KIA-ն վերածվել է մոխրակույտի. լուսանկարներ
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ այրվում է բեռնատար և խոտածածկույթ (մոտ 10 հա)։
***
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։56-ին, մարվել՝ 18։03-ին։