«Կամազը» Գորիս-Կապան ճանապարհին գլորվել է ձորը, վարորդը հրաշքով ողջ է մնացել

Տուժածը հոսպիտալացվել է Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik․ Այսօր ժամը 19:40-ի սահմաններում Գորիս-Կապան ավտոճանապարհի 12-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Վթար Կոտայքի մարզում. պապը, տատն ու 2 թոռները հիվանդանոցում են
Նշվում է, որ Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ ստանալուց հետո դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Շ․ Գ․, ծնված 1961 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել ձորը: Փրկարարները վարորդին պատգարակով դուրս են բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
60-ամյա տուժածը հոսպիտալացվել է Գորիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Այսօր ավելի վաղ Կապան-Գորիս ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բեռնատար է այրվել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։56-ին, մարվել՝ 18։03-ին։ Տուժածներ չկան։
Ապարանում երիտասարդները ցուլ և հորթ են գողացել, ապա վթարի ենթարկվել