Աֆղանստանում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Թալիբանների՝ երկրի կառավարման ղեկը ստանձնելուն զուգահեռ հազարավոր բնակիչներ փորձում են փրկվել և փախչել երկրից։ Հիմնական փախուստի վայրը Քաբուլի օդանավակայանն է։ Այստեղ ամեն օր հավաքվում են բազմաթիվ մարդիկ՝ Աֆղանստանը լքելու նպատակով: Նրանք պատրաստ են ոչ միայն կանգնած մնալ ինքնաթիռում, այլևս հենց ինքնաթիռի վրա՝ դրսի կողմից նստած գնալ։
Sputnik Արմենիան ներկայացնում է ֆոտոշարք՝ խաղաղ բնակչության փրկվելու փորձերից։
Նշենք, որ նմանատիպ լուսանկարներ այլևս կարող են չլինել։ Այսօր հայտնի դարձավ, որ Քաբուլի օդանավակայանում մարդկանց մեծ բազմության պատճառով բոլոր չվերթերը դադարեցվել են մինչև հետագա ծանուցումը: Ասվել է, որ նմանատիպ միջոցներ են ձեռնարկվում օդանավակայանում խառնաշփոթ իրավիճակները կանխարգելման համար։
Հաղորդվում է նաև, որ ուղևորները նախապես կտեղեկացվեն չվերթերի վերսկսման մասին: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Աֆղանստանի ավիացիոն իշխանությունները ակտիվորեն աշխատում են, որպեսզի Քաբուլի օդանավակայանից ներքին և միջազգային թռիչքները հնարավորինս շուտ վերսկսվեն: