Հարգանքի տուրք է մատուցվել ռուս-պարսկական պատերազմում զոհված զինվորների հուշարձանի մոտ

1804 թվականին, այս տարածքում 114 ռուս զինվորներից և 60 հայ կամավորներից կազմված ջոկատը հերոսաբար զոհվել է 30 անգամ գերազանցող պարսից ուժերի հետ անհավասար պայքարում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, Լոռու մարզպետարանի և հյուպատոսարանի պաշտոնյաները, Լոռու մարզում ռուսական համայնքի ներկայացուցիչներն այցելել են Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղու միջնամասից հարավ ընկած տարածքում գտնվող ռուսական բանակի հրամանատար Իոսիվ Մոնտրեզորի և նրա հետ ռուս-պարսկական պատերազմում զոհված զինվորների հուշարձանին:
Տեղեկությունը հայտնում են Լոռու մարզպետարանից։
Дань памяти у памятника Иосифу Монтрезору и воинам, погибшим в русско-персидской войне
Հարգանքի տուրք է մատուցվել ռուս-պարսկական պատերազմում զոհված զինվորների հուշարձանի մոտ
Ռուս-պարսկական առաջին պատերազմի տարիներին՝ 1804 թվականին, այս տարածքում 114 ռուս զինվորներից և 60 հայ կամավորներից կազմված ջոկատը հերոսաբար զոհվել է 30 անգամ գերազանցող պարսից ուժերի հետ անհավասար պայքարում:
Հնչել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստան Դաշնության պաշտոնական օրհներգերը, ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հերոսների հիշատակը։ Կատարվել է հոգեհանգստի կարգ:
Дань памяти у памятника Иосифу Монтрезору и воинам, погибшим в русско-персидской войне
Հարգանքի տուրք է մատուցվել ռուս-պարսկական պատերազմում զոհված զինվորների հուշարձանի մոտ
Ելույթներով հանդես են եկել Արամ Խաչատրյանը, Ռուսլան Կանդաուրովը՝ իրենց խոսքում ևս մեկ անգամ կարևորելով հայ-ռուսական բարեկամությունը:
Ներկաները ծաղկեպսակներ են տեղադրել ու ծաղիկներ են խոնարհել հուշակոթողին: