Այսուհետ Երևանից Երասխ ժամանակակից էլեկտրագնացք կգործի

ՀԿԵ-ի սակագնային քաղաքականության շրջանակներում ուղեվարձը փոքր-ինչ թանկացել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 23-ից Երևան-Երասխ երթուղին սպասարկելու է ժամանակակից էլեկտրագնացքը, տեղեկացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի ծառայությունը։
Հարավկովկասյան երկաթուղում կրկին խստացվում է դիմակ դնելու պահանջը
Նշվում է, որ այսուհետ երթուղում կգործի ԷՊ2Դ նոր տիպի չորս էլեկտրագնացքներից մեկը, այն կփոխարինի հին ԷՌ-2 էլեկտրագնացքին։
Էլեկտրագնացքի ժամանակացույցը փոփոխության չի ենթարկվել. Երևանից էլեկտրագնացքը մեկնում է ամեն օր ժամը 19:00-ին, իսկ Երասխից` 6:30-ին:
ՀԿԵ-ի սակագնային քաղաքականության շրջանակներում ուղեվարձը փոքր-ինչ թանկացել է: Երևանից Զոդ կայարան տոմսի գինը բարձրացել է մինչև 350 դրամ (նախկին 300-ի փոխարեն), իսկ Սուրենավան, Արմաշ և Երասխ տոմսերի գինը` մինչև 700 դրամ (նախկինում` 600 դրամ):
Ընկերությունը կոչ է անում քաղաքացիներին խստորեն պահպանել կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի պաշտոնական կանոնները, բժշկական դիմակներ կրել տարածքներում և գնացքներում և անպայման օգտագործել հակասեպտիկներ:
«Հարավկովկասյան երկաթուղիները» 39 մլրդ դրամի ներդրումներ կանի. վարչապետ