Ալեն Սիմոնյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

ԱԺ նախագահը կարևորել է կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքները՝ շեշտելով, որ կենտրոնում իմաստավորվել է «վերականգնողական» բառը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի - Sputnik․ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
ԶՈւ գլխավոր շտաբի պետն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն. լուսանկարներ
Նշվում է, որ Սիմոնյանին կենտրոնում ուղեկցել են Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։
Սիմոնյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, շփվել վերականգնողական բուժում ստացող տարբեր տարիների պատերազմների մասնակիցների հետ:
Արմեն Մուրադյանը նշել է, որ կենտրոնում բուժում ստացածներից շատերը սեփական կամքի ուժի և բուժանձնակազմի ամենօրյա ջանքերի շնորհիվ հրաժեշտ են տվել անվասայլակին, շատերն էլ՝ նորից քայլել են սովորել:
Ալեն Սիմոնյանը կարևորել է կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքները՝ շեշտելով, որ կենտրոնում իմաստավորվել է «վերականգնողական» բառը՝ բուժելուն զուգահեռ ցանկացողներին նոր մասնագիտություն սովորեցնելով: Սիմոնյանը խոստացել է որոշ ժամանակ անց կրկին այցելել կենտրոն՝ տեսնելու այդ ընթացքում տղաների գրանցած հաջողությունները:
Ձեռքերը կորցրին, երազանքները` ոչ. պատերազմում վիրավորված տղաները բիոնիկ պրոթեզներ կունենան
Հավելենք, որ արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով հայկական կողմից կա մոտ 11 հազար վիրավոր։