ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnuik. Երեկ` օգոստոսի 22–ին, Հռոմում Ա Սերիայի 1-ին տուրի «Ռոմա»–«Ֆիորենտինա» հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով՝ հօգուտ «Ռոմայի»:
Նոր մրցաշրջանում առաջին գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը։ Նա աչքի ընկավ հանդիպման 26-րդ րոպեին թիմի նորեկ, անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամի փոխանցումից հետո։
Մխիթարյանի գոլից հետո Ժորդան Վերետուն դուբլի հեղինակ դարձավ 64-րդ և 79-րդ րոպեներին:
Այսպիսով, Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ Ա Սերիայում 5-րդ անընդմեջ խաղում:
Հռոմեացիների վերջին կիսապաշտպանը, ում դա հաջողվել էր անել (2012-ի նոյեմբերին) Էրիկ Լամելան էր. նա աչքի էր ընկել 6 խաղ անընդմեջ: