Օգոստոսի 22-ի դրությամբ կատարվել է 239 342 պատվաստում. ԱՆ–ն նոր տվյալներ է հայտնել

Կորոնավիրուսի դեմ կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները։ Պատվաստումներն անվճար են:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 22-ի դրությամբ կատարվել է 239 342 պատվաստում։ Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարությունը` հավելելով, որ առաջին դեղաչափ ստացել են 153 888 անձ, իսկ երկրորդ դեղաչափ` 85 454։
Պատվաստման կեղծ սերտիֆիկատ են տրամադրել գումարի դիմաց. ԱԱԾ բացահայտումը
Նշենք, որ «Կորոնավակով» (միայն 2-րդ դեղաչափ), «AstraZeneca»–ով, «Sputnik-V»-ով և «Սինոֆարմով» պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։
Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին։ Շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։
Պատվաստվելուց առաջ նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են:
Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 251–ով և դարձել 237 885:
ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարները քննարկել են պատվաստանյութերի մատակարարման հարցը