Թուրքիայի ԱԳ նախարարը կմասնակցի Ուկրաինայում կայանալիք «Ղրիմի հարթակ» գագաթնաժողովին

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ղրիմի հարթակ» համաժողովին որոշ երկրների մասնակցությունն անվանել է որպես ղրիմյան թեմայով Արևմուտքի կոլեկտիվ քաղաքականացված մոտեցման ապացույց:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի -Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կայցելի Ուկրաինա, որտեղ կմասնակցի «Ղրիմի հարթակ» գագաթաժողովին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ-ին։
«ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն կմեկնի Ուկրաինա «Ղրիմի հարթակ» գագաթնաժողովին մասնակցելու համար, որը կկայանա 2021 թվականի օգոստոսի 23-ին Կիևում»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ:
Վանեցյանը Ղրիմը ռուսական է անվանել և իրավիճակը համեմատել Լեռնային Ղարաբաղի հետ
Ինչպես հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան, գագաթնաժողովին կմասնակցեն 44 երկրների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ղրիմի հարթակ» համաժողովին որոշ երկրների մասնակցությունն անվանել է որպես ղրիմյան թեմայով Արևմուտքի կոլեկտիվ քաղաքականացված մոտեցման ապացույց:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել էր, որ Ղրիմի հարցը «վերջնականապես փակված է»:
«Ղրիմի հարթակի» հիմնադրման մասին 2020 թվականի սեպտեմբերին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այդ ձևաչափում Կիևի նպատակն է «միջազգային ջանքերի համակարգումը, որոնք ուղղված են Ղրիմն Ուկրաինայի կազմում վերադարձնելուն»:
Հայաստանի իշխանությունները չպետք է վախենան աշխատել Ղրիմի հետ․ Գեորգի Մուրադով