ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին ենթադրում է, որ հրաժարականից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարող է աշխատանք ստանալ Ռուսաստանում: Այս մասին նա ասել է «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի հետ զրույցում։
«Նա հեռանում է, սեպտեմբերին պաշտոնաթող է լինելու, գուցե Ռուսաստանում ինչ-որ աշխատանք ստանա։ Շրյոդերը, խնդրեմ, հսկայական գումարներ է ստանում, և աշխատանքն էլ հեշտ է։ Այդպես էլ նա կարող է ինչ-որ աշխատանք ստանալ և հնչեղ պաշտոն կունենա և լավ կապիտալներ»,-կանցլերին աշխատանքի տեղավորման տարբերակներ է առաջարկել քաղաքական գործիչը։
Ժիրինովսկու կարծիքով՝ եվրոպական երկրներում պաշտոնյաների աշխատավարձերը բարձր չեն, ինչը թույլ չի տալիս նրանց գումար խնայել և բավականին հարստանալ: