Արշակ Կարապետյանը մեկնում է Ռուսաստանի Դաշնություն

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունից հայտնել են նախարար Կարապետյանի` Մոսկվա մեկնելու առիթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Ավելի քան 455 հազար զինվորական կմասնակցեն «Բանակային խաղեր-2021»-ին. Շոյգու
Տեղեկացվում է, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ՌԴ–ում մասնակցելու «Արմիյա 2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման հանդիսավոր արարողություններին:
Նշենք, որ միջազգային բանակային խաղերը մասնակից պետությունների զինված ուժերի ստորաբաժանումների ու թիմերի ամենամյա միջազգային համալիր մրցումներ են, որոնց ընթացքում զինծառայողների միջև անցկացվում են ռազմակիրառական մրցաձևերի միջազգային մրցույթներ: Բանակային միջազգային խաղերի կազմակերպիչն է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
Աշակերտները բանակային կյանքով են ապրել. տղաների ու աղջիկների վարժանքները` լուսանկարներով
2021 թվականին Բանակային միջազգային խաղերը կանցկացվեն օգոստոսի 22-ից սեպտեմբերի 4-ը 11 պետությունների տարածքում, այդ թվում ՝ Հայաստանում: Ավելի քան 40 երկրներից ավելի քան 5 հազար զինծառայողներ մրցելու են դաշտային, օդային և ծովային վարժությունների 34 մրցույթներում: