Աբու Դաբին Հայաստանը ներառել է «կանաչ ցուցակում». ինչ պիտի իմանան այցելող քաղաքացիները

«Կանաչ ցուցակի» երկրներից Աբու Դաբի ժամանող չպատվաստված քաղաքացիները պետք է ՊՇՌ թեստ հանձնեն ժամանելուն պես, նաև՝ վեցերորդ և իններորդ օրերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. Միացյալ Արաբական Էմիրությունների խոշորագույն էմիրությունը՝ Աբու Դաբին, Հայաստանը ներառել է «կանաչ ցուցակում»։ Դա թույլ է տալիս մուտք գործել էմիրության տարածք՝ առանց կարանտինի մեջ մնալու անհրաժեշտության։ Տեղեկությունը հայտնում է էմիրության մամուլի ծառայությունը:
Հակառեկորդ Վրաստանում․ մեկ օրում 74 մարդ է մահացել կորոնավիրուսից
Հայաստանից բացի թարմացված ցանկում ավելացվել են նաև Հորդանանը, Քուվեյթը և Նիդեռլանդները։ Փոփոխություններն ուժի մեջ են մտնում օգոստոսի 22-ից։
Միաժամանակ, շարունակում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող խիստ կանոններ գործել։ Պատվաստված ճանապարհորդները պետք է ՊՇՌ թեստ հանձնեն ժամանելիս և ուղևորության վեցերորդ օրը։
«Կանաչ ցուցակի» երկրներից Աբու Դաբի ժամանող չպատվաստված քաղաքացիները, բնակիչներն ու հյուրերը պարտավոր են կարանտինում գտնվել, բայց պետք է նաև անցնեն ՊՇՌ թեստավորում ժամանելուն պես, վեցերորդ և իններորդ օրը: