Ռավշանա Կուրկովան առաջին անգամ ցույց է տվել որդուն՝ հայ ամուսնուց

Գասպարը 40-ամյա Ռավշանայի առաջին և միակ զավակն է։ Երեխան ծնվել է մեկ տարի առաջ, բայց ծնողները ոչ մի հրապարակում չէին կատարել նրա մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik․ Հանրահայտ ռուսաստանաբնակ՝ ազգությամբ ուզբեկուհի դերասանուհի և մոդել Ռավշանա Կուրկովան առաջին անգամ հրապարակել է լուսանկարներ որդու՝ Գասպար Ամարյանի հետ։
«Սիրտս մեծանում է որդուս հետ։ Եվ իհարկե, սա իմ կյանքի լավագույն տարին է՝ ամենակարևորը, գլխավորը, սպասվածը, ամենաերջանիկը»,- որդու հետ լուսանկարները մակագրել է Կուրկովան։
40-ամյա դերասանուհին երկար ժամանակ հանրությունից թաքցրել է թե՛ հղիությունը, թե՛ որդու լույս աշխարհ գալու փաստը։
Գասպարը Ռավշանայի առաջին և միակ զավակն է։ Երեխան ծնվել է մեկ տարի առաջ, բայց ծնողները ոչ մի հրապարակում չէին կատարել նրա մասին։ Ռավշանայի ամուսինը բիզնեսմեն Սերգեյ Ամարյանն է, որի հետ նրանք միասին են արդեն երկու տարի։
Ձեր խորհրդի կարիքն ունեմ. Լիլիթ Հովհաննիսյանը հղիության ընթացքում գիրացել է