Մասնագետը ասել է, թե ինչպես պետք է սնվեն COVID-19-ով վարակվածները

Սննդաբանը կարծում է, որ պարզապես իմունախթանիչ դեղամիջոցներ ընդունելը և իմունային բջիջների ձևավորման համար սուբստրատ (հենադաշտ) չտալը այնքան էլ խելամիտ չէ։
Sputnik
 
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Կորոնավիրուսով վարակված պացիենտի սննդի առանձնահատկությունները որոշելու համար հարկավոր է գնահատել նրա վիճակը։ Այս մասին «Звезда» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է սննդաբան, Դիետոլոգների Ազգային ընկերության անդամն Օլգա Դեկերը։
Դեկերի խոսքով` եթե մարդը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին, ապա գլյուկոզայի մակարդակի բարձրացումը կարգավորելուն կօգնեն բժիշկները։ Բայց եթե պացիենտը COVID-19-ից բուժվում է տանը, ապա նա ինքը պետք է օգնի սեփական իմունիտետին։
Պե՞տք է արդյոք հետազոտվել պատվաստվելուց առաջ. պարզաբանում է բժիշկը
Մասնագետն ընդգծել է, պարզապես իմունախթանիչ դեղամիջոցներ ընդունելը և իմունային բջիջների ձևավորման համար սուբստրատ (հենադաշտ) չտալը այնքան էլ խելամիտ չէ։
Սննդաբանը կորոնավիրուսով վարակվածներին կոչ է արել օրգանիզմին տալ այն ամենը, ինչ հարկավոր է իմունային բջիջների և հակամարմինների ձևավորման համար։
«Անհրաժեշտ է, որ սննդակարգում լինեն սպիտակուցներ, ճարպեր, ինչպես նաև բարդ ածխաջրեր»,-խորհուրդ է տվել Դեկերը։
Նրա խոսքով՝ միջին ծանրության հիվանդության և նորմալ սննդի համար ուժ չունենալու դեպքում շատ կարևոր է հետևել արյան մեջ գլյուկոզայի մակարդակին։ Այդ դեպքում, ինչպես նշել է մասնագետը, պիտանի են թեթև ածխաջրերը։
Բժիշկը պատմել է` ինչպես կարելի է ախտորոշել «հետքովիդային համախտանիշը»
Նա նաև խորհուրդ է տվել պարտադիր հետևել բժշկի ցուցումներին և առողջանալուց հետո անցնել վերականգնողական փուլ։