ՀԱՊԿ երկրների ղեկավարները տեսակոնֆերանս կանցկացնեն. Վլադիմիր Պուտին

Հաշվի առնելով Աֆղանստանում տիրող իրավիճակը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության հարցը համարել է ամենահրատապը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. ՀԱՊԿ երկրների ղեկավարները օգոստոսի 23-ին տեսակոնֆերանս կանցկացնեն: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այդ մասին ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպման ժամանակ։
Թուրքիան օգնել է, որ Աֆղանստանի կառավարության նախկին անդամները հեռանան երկրից
Նա նշել է, որ այս պահին ամենահրատապ խնդիրը անվտանգությունն է՝ հաշվի առնելով Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները:
«Հուսով եմ` երկուշաբթի մենք ՀԱՊԿ շրջանակում կհավաքվենք տեսակոնֆերանսի ռեժիմով և կխոսենք մեր օրակարգերից», - ասել է նա։
ՀԱՊԿ-ի կազմում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը: Կազմակերպության հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի այս տարի Տաջիկստանում:
Աֆղանստանի նախագահն ընտանիքի հետ ԱՄԷ–ում է. երկրի ԱԳՆ-ն հաստատել է