«Այսքան հյուրընկալ տանտերեր չեմ տեսել»․ ՌԴ ՊՆ թիմը ժամանել է Հայաստան

«Միջազգային բանակային խաղեր - 2021»-ի փուլերից մեկը կանցկացվի Դիլիջանում։ Կմասնակցեն Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հունաստանը և Կատարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Ռուսական պատվիրակությունը ժամանել է Երևան՝ «Միջազգային բանակային խաղեր - 2021»-ի շրջանակում «Խաղաղության մարտիկ» մրցույթին մասնակցելու։
«Խաղաղության մարտիկ» փուլը «Բանակային միջազգային խաղերի» շրջանակում անցկացվում է արդեն 6 տարի շարունակ։ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր ռազմաքաղաքական վարչության ռազմաքաղաքական քարոզչության վարչության պետ գնդապետ Միխայիլ Դոսուգովի խոսքով` սա փորձությունների ամենաբարդ փուլն է, որն իր առանձնահատկությունն ունի:
«Եթե մյուս մրցույթներում մրցում են տանկիստները, բժիշկները և մյուսները, ապա այստեղ «ունիվերսալ զինվորներն» են։ Բացի այն, որ նրանք կարողանում են կրակել, դանակներ ու նռնակներ նետել, նրանք պետք է նաև կրթված լինեն (մենք «Էրուդիտ» մրցույթ ունենք), իմանան Մեծ Հայրենականի և Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությունը»,-ասաց Դոսուգովը։
Ինչո՞ւ ոչ միայն Մեծ Հայրենականի․ քանի որ մրցույթին մասնակցում են նաև հետխորհրդային տարածությունից դուրս գտնվող երկրները։ Այնտեղ հարցերը վերաբերում են հենց Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությանը։ Զինծառայողները պետք է նաև միջազգային իրավունք իմանան։
Начальник управления военно-политической пропаганды и агитации Главного военно-политического управления ВС РФ, полковник Михаил Досугов
Միխայիլ Դոսուգով
Երկրորդ պահը «Տեր և տիկին» մրցույթն է։ Մասնակիցները պետք է կարողանան պարել կամ երգել կամ էլ հայրենասիրական բանաստեղծություններ ասմունքել։
«Պատկերացրեք, որ օլիմպիական խաղերում մարզիկը ոչ միայն վազեր, թռչեր ու լողար, այլև պարեր ու պատմություն իմանար»,-նշեց Դոսուգովը։
Թիմը 6 մարդուց է բաղկացած, նրանցից չորսը հիմնական կազմում են (երեք տղա և մեկ աղջիկ), ևս երկուսը՝ պահեստային (մեկ տղա և մեկ աղջիկ)։ Գումարած՝ պատվիրակությունը և մարզչական շտաբը։
Այս տարի առաջին անգամ մասնակցում է Կատարը, անցած տարի մասնակցել է Իրանը։ Եվ սա միակ մրցույթն է, որին մասնակցում է Հունաստանը։
1 / 5
ՌԴ ՊՆ թիմը ժամանել է Հայաստան
2 / 5
«Խաղաղության մարտիկ» մրցույթի մասնակից պետությունների դրոշները
3 / 5
«Խաղաղության մարտիկ» մրցույթն անցկացվում է Դիլիջանում
4 / 5
«Խաղաղության մարտիկ» մրցույթն անցկացվում է Դիլիջանում
5 / 5
ՌԴ ՊՆ թիմը ժամանել է Հայաստան
«Հասկանալի է, որ հայերի համար դա եղբայրական ժողովուրդ է, բայց մեզ համար էլ Հունաստանը դատարկ խոսք չէ»,- նշեց Դոսուգովը։
Անցած տարի Ռուսաստանի Դաշնությունն է եղել մասնակիցներից ամենաուժեղը, երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանը։ Բայց նախանցած տարի Հայաստանն է հաղթել։
«Այս տարի շփվելով պատվիրակությունների ավագների հետ` ես հասկացա, որ բոլորը լուրջ են տրամադրված, մրցակցությունն ուժեղ է լինելու։ Մեր խնդիրը ոչ թե արդյունքն է, այլ այն, որ հաղթի բարեկամությունը, ինչպես դա ի սկզբանե եղել է օլիմպիական մարզիկների դեպքում։ Ահա թե ինչն է գլխավորը»,-ասաց Դոսուգովը։
Մրցույթի մասնակիցների համար պատրաստվել է նաև մշակութային ծրագիր: Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը նախատեսել է այցելություններ երկրի տեսարժան վայրեր:
Դոսուգովն ինքն արդեն չորրորդ անգամ է Հայաստանում և հասցրել է գրեթե ամեն տեղ լինել։ Իսկ նրա գործընկերների համար, որոնք առաջին անգամ են եկել, այցելությունները դեռ առջևում են։ Հարցին, թե ինչն է ամենաշատը տպավորել այդ այցելությունների ընթացքում, Դոսուգովը պատասխանում է՝ մարդիկ։
«Յուրաքանչյուր երկրում ամենակարևորը մարդիկ են։ Այսքան բարեհամբույր և հյուրընկալ տանտերեր երբեք չեմ տեսել»,-շեշտեց Դոսուգովը։
Մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել վեց երկիր՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հունաստանը և Կատարը: Միջոցառումը տեղի կունենա զորամասերից մեկում և Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանի բազայում:
Ավելի քան 455 հազար զինվորական կմասնակցեն «Բանակային խաղեր-2021»-ին. Շոյգու
Միջոցառումն անցկացվելու է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի և ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկի բազաների վրա։
Մրցախաղի բացման հանդիսավոր արարողությունն անցկացվելու է օգոստոսի 22-ին, փակման արարողությունը՝ սեպտեմբերի 1-ին: Մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մասնակից պետությունների թիմերն ուժերը չափելու են ռազմամարզական «Աթլետ», ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում: Ռազմամարզական մրցույթի ծրագիրը հագեցած է լինելու նաև մշակութային ծրագրերով, այցելություններով պատմամշակութային և տեսարժան վայրեր:
Բարեկամական բանակների զինծառայողների ռազմապրոֆեսիոնալ վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է 2009թ.–ից ի։ Այս տարի «Խաղաղության մարտիկ» մրցույթին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Հունաստանի և Ռուսաստանի թիմերը։ Յուրաքանչյուր թիմում չորս զինծառայող կա, որոնցից մեկը կին է։