Արզնի-Շամիրամ ջրանցքից դի է դուրս բերվել

Տեղեկություն էր ստացվել, որ Մրգաշեն գյուղում գտնվող ջրանցքի մոտակայքում հայտնաբերվել է քաղաքացու հագուստ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Արզնի-Շամիրամ ջրանցքից դի է դուրս բերվել, տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Հրազդանի կիրճում տղամարդու դիակ է հայտնաբերվել
Նշվում է, որ օգոստոսի 21-ին, ժամը 10:05-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մրգաշեն գյուղում գտնվող ջրանցքի մոտակայքում հայտնաբերվել է քաղաքացու հագուստ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Ժամը 17։21-ին փրկարարները Արզնի-Շամիրամ ջրանցքում հայտնաբերել են քաղաքացու դին և դուրս բերել ջրանցքից։