Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի նախագահին. ի՞նչ են քննարկել

Արարատ Միրզոյանն ու Արայիկ Հարությունյանը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Министр иностранных дел Арарат Мирзоян
Արարատ Միրզոյան
Արայիկ Հարությունյանը հաջողություն է մաղթել Արարատ Միրզոյանին արտաքին քաղաքական մարտահրավերների հաղթահարման կարևոր գործում։
Президент Карабаха Араик Арутюнян
Արայիկ Հարությունյան
Զրուցակիցները անդրադարձել են իրավիճակին Արցախում և առկա հումանիտար ու սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին՝ այս հարցում կարևորելով Հայաստանի և Արցախի պետական գերատեսչությունների միջև մշտական կապի և համագործակցության ամրապնդումը։
Մեր երկիրը կանգնած է չափազանց լուրջ մարտահրավերների առաջ․ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԳՆ
Միրզոյանն ու Հարությունյանը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման ու տևական և արդար քաղաքական լուծման անհրաժեշտությունը։ Առանձնահատուկ ընդգծվել է իր պատմական հայրենիքում Արցախի ժողովրդի ապրելու և ինքնորոշման իրավունքի ճանաչման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ադրբեջանական ԶՈւ կողմից իրանակացվող սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։
Հիշեցնենք` Արարատ Միրզոյանն արտգործնախարար նշանակվեց օգոստոսի 19-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով։ Մինչ այդ նա 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն էր։