Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ամենայն հայոց կաթողիկոսին ծննդյան օրվա առթիվ

Միրզոյանի խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցին կարևոր ավանդ է ունեցել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի առաջմղման գործում՝ նաև մեր հայրենիքից դուրս աշխարհասփյուռ իր կառույցների միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին ծննդյան օրվա կապակցությամբ։
Մեր ժողովուրդը կարիք ունի հույսի, հավատի և վստահության. նախագահը շնորհավորել է կաթողիկոսին
Նա նշել է, որ Հայ առաքելական եկեղեցին կարևոր ավանդ է ունեցել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի առաջմղման գործում՝ նաև մեր հայրենիքից դուրս աշխարհասփյուռ իր կառույցների միջոցով։
«Նշանակալի է անցած տարի ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքները հաղթահարելու և Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման գործում Հայ առաքելական եկեղեցու դերը: Որպես արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար՝ մեծ հեռանկարներ եմ տեսնում ԱԳՆ-ՀԱԵ ցանցային համագործակցության ու կրոնական դիվանագիտության գործիքակազմի ակտիվացման մեջ», - նշված է ուղերձում։
Միրզոյանը կաթողիկոսին մաղթել է անսպառ ուժ ու եռանդ։
Եկեղեցին կշարունակի իր աջակցությունը. Կաթողիկոսը շնորհավորել է Փաշինյանին
Հիշեցնենք՝ Գարեգին Երկրորդը (ավազանի անունը՝ Կտրիճ Ներսիսյան) կաթողիկոս է ընտրվել 1999 թ. հոկտեմբերի 27-ին։ Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա հրաժարավել է իր ծննդյան առթիվ որևէ տոնակատարությունից։