Անջելինա Ջոլին գրանցվել է Instagram-ում. նա որոշել է օգնել աֆղան աղջիկներին ու կանանց

Հայտնի է, որ մեգաաստղը ատում է սոցցանցերը, սակայն իր սկզբունքներից հրաժարվել է կյանքեր փրկելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Հոլիվուդյան հայտնի դերասանուհի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ բանագնաց Անջելինա Ջոլին գրանցվել է Instagram-ում և խոստացել խոսել աֆղանցիների մասին։
«Հենց այս պահին Աֆղանստանի ժողովուրդը կորցնում է սոցիալական ցանցերում ազատ շփվելու և ինքնադրսևորվելու ունակությունը: Հետևաբար ես եկա Instagram՝ ներկայացնելու նրանց պատմությունները», - գրել է դերասանուհին առաջին և առայժմ միակ հրապարակման մեջ։
Այդ հրապարակմանը կից Ջոլին տեղադրել է դեռահաս աֆղանուհու նամակը, որը վերաբերում է թալիբների ժամանման հետ կապված իրավիճակի փոփոխությանը (թալիբների շարժումը համարվում է ահաբեկչական և արգելված է Ռուսաստանում): Աղջկա խոսքով` նախկինում աֆղաններն ապրում էին նորմալ կյանքով, իսկ հիմա բոլորը վախենում են թալիբներից և կարծում են, որ մարդկանց իրավունքները ոտնահարվում են:
Անջելինա Ջոլիի կամբոջացի որդին ռուսերեն է խոսում
Հայտնի է, որ մեգաաստղը ատում է սոցցանցերը, սակայն իր սկզբունքներից հրաժարվել է կյանքեր փրկելու նպատակով։ Ջոլիին մեկ օրվա մեջ սկսել է հետևել ավելի քան 4,5 միլիոն օգտատեր։
Անջելինա Ջոլին փորձում է Բրեդ Փիթին մեղադրել ընտանեկան բռնության մեջ