ԱՄՆ Կոնգրեսին առաջարկել են միանգամից 3 իմպիչմենտ հայտարարել Ջո Բայդենին

Կոնգրեսմեն Գրինի կարծիքով` Ջո Բայդենի նախագահության յոթ կարճ ամիսների ընթացքում Ամերիկան կորցրել է ամբողջ աշխարհի հարգանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հանրապետական կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի անդամ Մարջորի Թեյլոր Գրինն ԱՄՆ Կոնգրեսին առաջարկել է նախագահ Ջո Բայդենին միանգամից երեք իմպիչմենտ հայտարարել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Բայդենին էլ հիմար են անվանում». Ժիրինովսկին արձագանքել է Բաքվի բողոքի նոտային
Նրա խոսքով՝ Կոնգրեսի քննարկմանը ներկայացված բանաձևի նախագծերից մեկը նախատեսում է Բայդենին իշխանությունից հեռացնել այն բանի համար, որ նա տասը հազար ամերիկացիներին թողել է աֆղանական «Թալիբան» շարժման (արգելված է Ռուսաստանում) իշխանության ներքո: Բացի այդ, Գրինը կարծում է, որ նախագահը խախտել է ներգաղթի օրենսդրությունը՝ թույլ տալով հարավային սահմանի ճգնաժամը, և իրեն օրենսդրական լիազորություններ է շնորհել Գերագույն դատարանի դիրքորոշմանը հակառակ՝ երկարաձգելով բնակարանային վարձակալների վտարման մորատորիումը:
«Նա լրիվ թեմայի մեջ է»․ Պուտինն ասել է`մամուլը շատ է աղավաղում Բայդենի կերպարը
«Ջո Բայդենի նախագահության յոթ կարճ ամիսների ընթացքում Ամերիկան կորցրել է ամբողջ աշխարհի հարգանքը։ Ապացույցներն ակնհայտ են, իսկ նրա գործողություններն այնքան աղաղակող են, որ պետք է իմպիչմենտ հայտարարել", — ասել է Գրինը։
Նրա նախաձեռնությունը հաջողության քիչ շանսեր ունի, քանի որ Կոնգրեսի երկու պալատները վերահսկում են Բայդենի համախոհները Դեմոկրատական կուսակցությունից։
«Բայդեն, շնորհակալություն զենքի համար». ո՞վ է թալիբներին աջակցում Աֆղանստանում