ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցի 6/1 հասցեում, որը հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», բնակիչները բողոքի ակցիան շարունակվում է և լարված թափ է հավաքում։ Լրագրող Գոհար Հայրապետյանը, որը տեղից ուղիղ եթերներ է հրապարակում, տեղեկացնում է, որ ոստիկանները հարվածել են 16 տարեկան երեխայի։
«16 տարեկան երեխայի փորին նենց են խփել ոստիկանները, տանում են շտապ հիվանդանոց: Երեխան մասնակցում էր «Ֆիզգոռադոկի» պաշտպանման ակցիային: Վաղը ասելու եք՝ արի սահման պահպանի», - գրել է նա։
Արդեն բերման է ենթարկվել հինգ հոգի, որոնց թվում ռեժիսոր Սեդա Գրիգորյանը, որը ակցիայի ակտիվ մասնակիցներից է։ ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է բերման ենթարկվածներին այցելելու։
Բնակիչները բողոքի ակցիա են անում տարածքում բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքների դեմ։ Նրանք պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։