Զառիթափի համայնքապետը կեղծ աճուրդներ է անցկացրել և հողերն իր կնոջն օտարել. տեսանյութ

Վայոց Ձորի համայնքներից մեկի ղեկավարի կատարած ապօրինությունների դեպքով քրեական գործ է հարուցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ոստիկանները Վայոց Ձորի մարզում չարաշահումներ են արձանագրել։ Ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 2018-2020 թթ. ընթացքում փաստացի չկայացած աճուրդների վերաբերյալ կազմել և ստորագրել են կեղծ արձանագրություններ։
Ալվանք համայնքի ղեկավարն ու ազգականները օրենքի խախտմամբ օտարել են համայնքային հողերը
Ըստ այդմ` Զառիթափ խոշորացված համայնքի կազմում ընդգրկված Խնձորուտ, Բարձրունի, Սարավան, Արտավան և Զառիթափ բնակավայրերին պատկանող 55 հեկտարից ավելի հողատարածքներ օտարվել են համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված անձանց։
Բացի այդ, տվյալներ են ստացվել, որ Զառիթափ համայնքի ղեկավարը, 1995-2016 թթ. զբաղեցնելով Սարավան համայնքի ղեկավարի պաշտոնը, 2007 թվականին համայնքապետարանի այլ աշխատակիցների հետ աճուրդին իբրև մասնակցած անձանց վերաբերյալ կեղծ արձանագրություններ են կազմել։ Այս անգամ էլ Սարավան համայնքի 3 հեկտարից ավելի հողատարածքներ օտարել են համայնքի ղեկավարին և նրա կնոջը:
Հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է: