Երևանում «Opel Astra»-ն բախվել է բենզալցակայանի լիցքավորման ապարատին ու բռնկվել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Օգոստոսի 20-ին, ժամը 05:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռկվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Մեկը 4 անչափահասի հայր էր, մյուսը` 21 տարեկան. մանրամասներ` փայտով բարձված մեքենայի վթարից
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1989 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բենզալցակայանի լիցքավորման ապարատին՝ վնասելով այն, այնուհետև բռնկվել:
Վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:45-ին, մարվել՝ ժամը 05:49-ին: Այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը և մեկ լիցքավորման ապարատ՝ մասամբ:
Երևանում վթարի է ենթարկվել ԿԳՄՍ նախարարի որդին