ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպման ժամանակ անսպասելի զանգել է Գերմանիայի կանցլերի բջջային հեռախոսը։
Անգելա Մերկելը, ըստ երևույթին, մոռացել էր այն անջատել, ուստի արագ հանեց հեռախոսը գրպանից ու անջատեց` ակնհայտորեն դժգոհ անհարմար պահին ստացած զանգից:
ՌԴ նախագահը, որն այդ պահին ողջունում էր հյուրին, չընդհատեց ելույթը։ Զարմանալի զուգադիպությամբ նա այդ պահին ասում էր, որ իրենք մշտական հեռախոսային կապի մեջ են գերմանացի բարձրաստիճան հյուրի հետ։
Պաշտոնական հանդիպմանը տեղի ունեցած դիպվածի տեսանյութը հրապարակել է ՌԻԱ Նովոստին։
Հիշեցնենք` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օգոստոսի 20 -ին ժամանել է Մոսկվա։ Սա թերևս կլինի այդ պաշտոնում Մերկելի վերջին պաշտոնական այցը ՌԴ, քանի որ Մերկելը հայտարարել է թոշակի անցնելու իր որոշման մասին։ Սեպտեմբերին Գերմանիայում նախանշված են Բունդեսթագի ընտրություններ, որոնց նա չի մասնակցի: