Վարանդայի շրջանում որոնումներն արդյունք չեն տվել. զինծառայողների աճյուններ չեն գտել

Զինադադարից հետո Արցախի օկուպացված տարածքներից տարհանվել է 1645 աճյուն։ ԱԻ պետական ծառայությունը հավելյալ կհայտնի` առաջիկայում որ ուղղություններով են որոնողական աշխատանքներ իրականացվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Մոնթեին որպես ի՛մ տղա կմեծացնես. Թաթուլը գնաց տղերքին օգնության, երբ ողջ մնալու հույս չկար
Առաջիկա ուղղությունների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
«Աշխարհն էլ ինձ տան` որդուս չի փոխարինի». 2 մեդալը ձեռքին կանգնած տղամարդու նկարի հետքերով