Նոյեմբերյանի Կոթիի գյուղամիջյան ճանապարհը սալիկապատվում է

Սուբվենցիոն ծրագրի արժեքը կազմել է 23 940 000 դրամ: Համայնքի ներդրումը կազմում է 30, իսկ պետության ներդրումը՝ 70 տոկոս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Սուբվենցիոն ծրագրով Տավուշի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի մոտ 350 մ երկարությամբ գյուղամիջյան ճանապարհը սալիկապատվում է: Տեղեկանում ենք Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջի հրապարակումից։
Կաղնուց` տակառ, խաղողից` գինի. Պողոսյանները բիզնես են հիմնել սահմանամերձ Տավուշում
«Վերջինս սկիզբ է դնում գյուղատնտեսական նշանակության ճանապարհների նոր ցանցի: Ճանապարհաշինական աշխատանքները կավարտվեն նոյեմբերին»,–նշված է գրառման մեջ։
Սուբվենցիոն ծրագրի արժեքը կազմել է 23.940.000 դրամ: Համայնքի ներդրումը կազմում է 30, իսկ պետության ներդրումը՝ 70 տոկոս: Աշխատանքներն իրականացնում է «ԽաչՄիշՇին» ՍՊԸ-ն:
Հիշեցնենք, որ 2020 թվականին կառուցվել և հիմնանորոգվել է 550 կմ երկարությամբ հանրապետական, միջպետական և համայնքային նշանակության ճանապարհ։ Իսկ 2019-ին կառուցվել և հիմնանորոգվել էր 460 կմ ճանապարհ։