Նիկոլ Փաշինյանը վերադարձել է Հայաստան. նրան դիմավորել են Անվտանգության խորհրդի անդամները

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել են վարչապետին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Ավարտվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն, որտեղ նա մասնակցում էր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի պաշտոնական այցը։
Премьер-министр Никол Пашинян возвратился из Кыргызстана, где проходило заседание межправительственного совета ЕАЭС (20 августа 2021). Еревaн
Նիկոլ Փաշինյանը վերադարձել է Հայաստան. նրան դիմավորել են Անվտանգության խորհրդի անդամները
Կառավարության հաղորդագրության մեջ նշվում է, որ վարչապետն արդեն ժամանել է Երևան։ Ի դեպ, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել են Անվտանգության խորհրդի անդամները` ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, բարձաստիճան այլ պաշտոնյաներ։
Премьер-министр Никол Пашинян возвратился из Кыргызстана, где проходило заседание межправительственного совета ЕАЭС (20 августа 2021). Еревaн
Նիկոլ Փաշինյանը վերադարձել է Հայաստան. նրան դիմավորել են Անվտանգության խորհրդի անդամները
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 19-ին աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Չոլպոն-Ատա քաղաք՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով։