Լարված իրավիճակ Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցում, կան բերման ենթարկվածներ. տեսանյութ

Ալիխանյան եղբայրների փողոցի բնակիչները բողոքի ակցիա են անում և Հայկ Մարությանի հետ հանդիպում են պահանջում։ Նրանք նշում են, որ կանաչ տարածքում ապօրինի շինարարություն է ընթանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցի 6/1 հասցեում, որը հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», այսօր քաշքշուկ է եղել բողոքի ակցիա անող քաղաքացիների և ոստիկանների միջև։
Ֆեյսբուքյան մի օգտատեր` Վարդան Հարությունյան անունով, պարբերաբար տեսանյութեր է տեղադրում` ներկայացնելով, թե ինչ իրավիճակ է այնտեղ։
Նշենք, որ տարածքում բարձրահարկ շենքի կառուցման շինաշխատանքներ են ընթանում, բայց բնակիչները պնդում են, որ գործընթացը հակաօրինական է։
Օղակաձև զբոսայգում և Աջափնյակում շինություններ են ապամոնտաժվում. քաղաքապետարանն աշխատում է
«Մենք մինչև վերջ կկանգնենք, սակայն թույլ չենք տա` մեր տունը քանդեն։ Կանաչ տարածությունը սեփականաշնորհել են և ուզում են 14 հարկանի շենք կառուցել»,–ասաց բնակիչներից մեկը` հավելելով, որ պահանջում են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայանա և բացատրի, թե ինչ է կատարվում։
Հայկ Մարությանն այցելել է Երևանի վերականգնվող այգիներ. տեսանյութ
Նշենք, որ կարճ ժամանակ անց սկսեց իրավիճակը լարվել, և բնակիչներն ու ոստիկանները սկսեցին քաշքշել իրար։ Բողոքի ակցիա անողներից մի քանիսին բերման ենթարկեցին։
Մարությանը շարունակում է պայքարել ապօրինի շինությունների դեմ. հերթը Քանաքեռ–Զեյթունինն է