Նշենք, որ հանրային լողափերի մուտքն ազատ է։
Հանրային լողափերն ապահովում են անվճար ծառայություններ՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, բուժկետ, փրկարար ծառայություն, երեխաների համար խաղահրապարակներ։
Բացի այդ, հանրային լողափերում կազմակերպվում է աղբահանությունը, ինչպես նաև լողափերը հարմարեցված են նաև հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։
Հանրային լողափերը գտնվում են Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63-րդ կմ-ից դեպի ափամերձ հատվածում, Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի թերակղզու ափամերձ հատվածում և Սևան-Երևան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատվածում։