ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի 2021թ–ի հոկտեմբերին, Երևանում։ Այս մասին պայմանավորվածությունը հաստատվել է Ղրղզստանի Հանրապետությունում անցկացվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում, որին մասնակցել ու ելույթով հանդես է եկել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Премьер-министр Армении Никол Пашинян принял участие в заседании межправительственного совета ЕАЭС (20 августа 2021). Бишкек
© Photo / official site of the Prime minister of RA
ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետները նիստի ընթացքում անդրադարձել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցերի։
Քննարկվել է ԵԱՏՄ ներքին շուկայում՝ 2021-2022թթ. վերացման ենթակա բացառությունների և սահմանափակումների ցանկը, ԵԱՏՄ անդամ երկրների՝ 2021-2023թթ․ տրանսպորտային համակարգված քաղաքականության ճանապարհային քարտեզի իրականացման հիմնական ուղղություններն ու միջոցառումների ծրագիրը։
Премьер-министр Армении Никол Пашинян принял участие в заседании межправительственного совета ЕАЭС (20 августа 2021). Бишкек
© Photo / official site of the Prime minister of RA
Քննարկվել է նաև ԵԱՏՄ շրջանակում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիրը, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրների ու Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը։ Անդրադարձ է եղել երկաթուղային տրանսպորտի տարանցիկ ներուժի զարգացման հնարավորություններին։
Քննարկվել են նաև ԵԱՏՄ անդամ երկրների բյուջեների միջև 2020թ.–ին ներմուծված մաքսատուրքերի գումարների հաշվառման և բաշխման հարցերը։
Премьер-министр Армении Никол Пашинян принял участие в заседании межправительственного совета ЕАЭС (20 августа 2021). Бишкек
© Photo / official site of the Prime minister of RA
Առանձին անդրադարձ է եղել ԵԱՏՄ գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման խնդրին։
Փոփոխություններ են կատարվել ԵԱՏՄ միջազգային պայմանագրերի, ԵԱՏՄ որոշումների պաշտոնական հրապարակման կարգում և Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 2019թ. ապրիլի 30-ի որոշման մեջ։
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ և ընդլայնված կազմով հանդիպումների արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։