«Ես միշտ ինձնից ուժեղ կանանց եմ ընտրում». Դավան պատմել է` ինչու է բաժանվել Բուզովայից

Դավիթ Մանուկյանը առաջին անգամ պատասխանել է իր և Օլգայի հարաբերությունների մասին հարցերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Հայտնի բլոգեր, պարող և երգիչ Դավան (Դավիթ Մանուկյան) հայտնի ռուս Youtube-բլոգեր Իդա Գալիչի «Есть вопросики» («Հարցեր կան») հաղորդման շրջանակում անկեղծորեն պատասխանել է տասնյակ հարցերի։ Դրանց շարքում, բնականաբար, չէին կարող չլինել հարցեր իր նախկին ընկերուհու` հանրահայտ երգչուհի և հաղորդվարուհի Օլգա Բուզովայի մասին։
«Իսկապե՞ս ամուսնացել են»․ համացանցում քննարկում են Դավա Մանուկյանի և Լուկաշևայի տեսանյութը
Գալիչի հարցին, թե ի վերջո ինչու է բաժանվել զույգը, Դավան պատասխանել է, որ իրենք շատ տարբեր են։
«Հարաբերությունների սկզբում գիտես ինչպես է՝ միայն սեր է, սիրահարվածություն, տարվածություն ու կիրք, դու ոչ մի այլ բան չես նկատում։ Իսկ հետո հետզհետե պահեր են լինում, որոնցից դու ես նեղվում, ինքն է նեղվում, ու հասկանում եք, որ նույն ճամփով չեք գնում», – ասաց Դավան։
Նա նշեց, որ առաջին անգամ է այսքան մանրամասն խոսում Բուզովայի հետ հարաբերություններից։ Դավայի կարծիքով` ինքը շտապել էր՝ Օլգային երեք ամիս ընկերություն անելուց հետո ամուսնության առաջարկ անելով։ Սրա մասին, ի դեպ, նա նույնպես առաջին անգամ է հանրային խոսել։
«Դա կյանքումս ամուսնության առաջին առաջարկությունս էր։ Մենք գեղեցիկ ռեստորանում էինք, ջութակահար էր նվագում, սունդուկ էր դրված սեղանին,որի ներսում Tiffany մատանի էր ու գրառում` կամուսնանա՞ս ինձ հետ։ Tiffany էին ընտրել, որովհետև գիտեի, որ այս աղջիկը ամենաթանկ մատանիին է արժանի։ Ես պատկերացնում էի, որ մեր կապը հավերժ է լինելու։ Առաջարկից հետո անհամբեր սպասում էի` երբ ենք հարսանիք անելու, բայց մեկ ամիս, երկու, երեք անցավ, ու ես տեսնում էի, որ դա ոչ մեկին պետք չէ… Ես, իրոք, իմ ուժերից ինչ եկել է` արել եմ, որ մենք միասին լինենք։ Բայց մենք տարբեր մարդիկ ենք ու չարժեր, որ էլ ավելի տանջեինք իրար»,– ասաց երգիչը։
«Դուք տղամարդ չեք». մարզական մեկնաբանի հարցը հունից հանել է Օլգա Բուզովային
Նա նշեց, որ իր կյանքում երեք արժեքավոր հարաբերություններ են եղել` առաջին հարաբերությունը, Օլգայից առաջ եղած հարաբերությունները և Բուզովայի հետ ունեցածը։
«Իհարկե, առաջին սիրահարվածությունը, կարծում եմ, ամենամեծն է եղել։ բայց Օլգան միակն է, ում ես ամուսնության առաջարկություն եմ արել, այնպես որ, կարծում եմ` դա խոսում է իմ զգացմունքների մասին։ Հարաբերությունների ավարտները ծանր եմ տանում… Խնդիրը երևի այն է, որ ես միշտ ինձնից ավելի ուժեղ կանանց եմ ընտրում, որոնք շատ պահանջկոտ են», – ասաց Մանուկյանը։
Դավան նաև վստահեցրեց, որ ինքն ու Բուզովան նորից չեն միացել։
Բուզովան չի՞ նեղանա. Դավան Գոհար Ավետիսյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
Օլգա Բուզովան և Դավան մեկուկես տարուց ավելի մտերիմ հարաբերությունների մեջ են եղել, այդ ընթացքում միասին են ապրել։
Նրանց բաժանման մասին հայտնի էր դարձել այս տարվա հունվարին։ Օլգան անգամ մեղադրել էր Դավային բռնություն գործադրելու և դավաճանության մեջ։