Դասերը կանցկացվեն առկա ձևաչափով. ԿԳՄՍ փոխնախարար

Ժաննա Անդրեասյանը կարևորել է ուսումնական հաստատություններում հակահամաճարակային կանոնների խիստ պահպանման անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. 2021-2022 ուսումնական տարին կսկսվի առկա ձևաչափով՝ հակահամաճարակային կանոնների խիստ պահպանմամբ: Այսօր Տավուշի մարզում նման հայտարարություն է արել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Հանրակրթության ոլորտն ընդգրկում է շուրջ կես միլիոն շահառու, և եթե այստեղ կանոնները չպահպանվեն, ընդհանուր վիճակի վրա ազդեցությունն ակնհայտ կլինի»,- ասել է փոխնախարարը կրթության ոլորտին նվիրված խորհրդակցության ժամանակ:
Նա նաև հայտնել է, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ նախատեսվում է դպրոցներին տրամադրել սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման համար անհրաժեշտ բոլոր նյութերն ու պարագաները։
Կորոնավիրուսով վարակված 22 և 28 տարեկան պացիենտները ծայրահեղ ծանր վիճակում են. Ավանեսյան
ՀիշեցնենքՀայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 508–ով և դարձել 236742։