ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն արդեն երկու մեդալ ունի։ Տեղեկանում ենք Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։
Հայաստանի հավաքականից գեղեցիկ հաղթանակ տոնեց ու առաջին ոսկե մեդալը նվաճեց Շիրակի մարզը ներկայացնող 50 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը։ Արմեն Բաղդասարյանի սանը 2-րդ ռաունդում երկու անգամ նոկդաունի ենթարկեց բելառուս Անդրեյ Կիպելին, որից հետո մրցավարները դադարեցրին մենամարտը։
Իսկ ահա Անդրանիկ Մարտիրոսյանը նվաճել է Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը։ Մեր մարզիկը մրցավարների միաձայն որոշմամբ պարտության մատնեց Ուկրաինայի ներկայացուցչին։