Արշակ Կարապետյանը հանձնարարել է բացառել գնումների ծրագրում անճշտությունների առկայությունը

Պաշտպանության նախարարը հանդիպել է հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը գնումների գործընթացի համար պատասխանատու պաշտոնյաներին հանձնարարել է բացառել հաջորդ տարվա գնումների ծրագրում անճշտությունների, առավել ևս՝ արհեստական խոչընդոտների հնարավոր առկայությունը։ Տեղեկանում ենք պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից։
Զորամասերում սննդի որակը երբեմն չի համապատասխանում պահանջներին. քննարկում ՊՆ–ում
Այսօր Արշակ Կարապետյանը և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել են հայրենական ռազմարդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ։
ԶՈւ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված հանդիպմանը քննարկվել է կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների կատարողականն ու ժամանակացույցը։ Անդրադարձ է կատարվել նաև գնումների և մրցույթների անցկացման գործընթացում առկա խոչընդոտներին ու դրանց լուծմանը միտված օրենսդրական փոփոխություններին։
Ավելի քան 455 հազար զինվորական կմասնակցեն «Բանակային խաղեր-2021»-ին. Շոյգու
Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում Ռազմարդյունաբերության կոմիտեի նիստ է հրավիրել և հայտարարել` ռազմարդյունաբերության ոլորտում ունեցած արդյունքներն ամենևին էլ գոհացուցիչ չեն։