ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Արցախի մի քանի համայնքներում ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն, տեղեկանում ենք Արցախի ԿԸՀ կայքից։
Նշվում է, որ ԿԸՀ հերթական նիստում հաստատվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խաչմաչ համայնքի ղեկավարի, Ծաղկաշատ համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամների, Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի համայնքի ղեկավարի, Մարտունու շրջանի Հերհեր համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակացույցը։
Ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2021 թվականի հոկտեմբերի 10-ին։