Ուսումնական տագնապ. զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի

Միաժամանակ 5-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Զինծառայողների ֆունկցիոնալ պարտականություններն ու մասնագիտական գիտելիքները կատարելագործելու նպատակով օգոստոսի 20-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։
Учебная тревога в одной из воинских частей Армении
Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի
Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, ծավալվել են կառավարման կետեր, բացազատվել կապի շարժական հանգույցներ: Անձնակազմը սահմանված ժամկետում հանդերձավորվել է, ստացել զենք-զինամթերք, ռազմական տեխնիկան բերվել է մարտական վիճակի և դուրս է եկել նախորոշված շրջաններ։
Учебная тревога в одной из воинских частей Армении
Զորամասը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի
Նշենք, որ միաժամանակ 5-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն։ Զորավարժության ընթացքում կիրառվել են մարտավարական հնարքներ, մշակվել հակառակորդի նախահարձակ գործողությունների կանխման և հակազդման գործողություններ: Զորամիավորման հրամանատարի տեղակալը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածությունը։
Հիշեցնենք` օգոստոսի 25-ից մեկնարկում են եռամսյա վարժական հավաքներ։