«Ուջանյան պատմություն»․ հայտնի են «Ծիրանի ծառ» կինոփառատոնի անցկացման մանրամասները

Փառատոնի շրջանակում կցուցադրվեն 28 ֆիլմ, որոնցից մեկը իրանցի ռեժիսորը նկարահանել է այն նույն գյուղում, որտեղ անցկացվում է փառատոնը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. «Ծիրանի ծառ» ոչ խաղարկային կինոյի փառատոնը, որն ավանդաբար անցկացվում է Արագածոտնի մարզի Ուջան գյուղում, 2021թ․-ին կկայանա օգոստոսի 22-29-ը։
Կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Արթուր Վարդիկյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ ի տարբերություն համավարակային 2020 թվականի, այս տարի կրկնակի շատ ֆիլմեր կլինեն` 29 ֆիլմ 22 երկրից։ Աշխարհագրությունը բավականին լայն է՝ Ռուսաստանից մինչև Ֆիլիպիններ, Չինաստանից մինչև Իրան, Բելառուսից մինչև Ֆրանսիա։ Հայաստանը ներկայացված կլինի ընդամենը մեկ ֆիլմով, սակայն հայտ են ներկայացրել չորս մասնակից։
Директор программ кинофестиваля "Абрикосовое дерево" Артур Вардикян на пресс-конференции (19 августа 2021). Еревaн
Արթուր Վարդիկյան
Դիտումները կանցկացվեն Ուջանի զբոսայգում՝ բաց երկնքի տակ, և մշակույթի տան դահլիճում։ Ամեն օր 17։00-ին ավտոբուսը ցանկացողներին Երևանի Հանրապետության հրապարակից կհասցնի գյուղ, բացի օգոստոսի 26-ից և 29-ից․ այդ օրերին ավտոբուսը կշարժվի 19։00-ին։
Մի ուրիշ Կլեոպատրա․ Իզաբել Բայրաքդարյանը «վերակենդանացրեց» Հայաստանի մոռացված թագուհուն
«Փառատոնը կբացվի իրանցի ռեժիսոր Շահրամ Բադաշխան Մեհրի «Ուջանյան պատմության» ֆիլմով։ Ռեժիսորին տպավորել էր մեր փառատոնը, տեղի բնակիչների հետ շփումը, և երկու տարի անց նա վերադարձավ ու նկարեց այս ֆիլմը»,-նշեց նա։
Կինոփառատոնի տնօրեն Գարեգին Զաքոյանն էլ նշեց, որ տարբեր երկրներից ավելի քան 20 հյուր կգա, որոնց կապրեն ուջանցիների տներում։ Ի դեպ, Մեհրի և մյուս հյուրերի փորձը ցույց է տվել, որ տեղի բնակիչների հետ հիանալի հարաբերություններ են ձևավորվում, և փառատոնի ավարտին նրանք արցունքն աչքերին են հրաժեշտ տալիս միմյանց։
Директор кинофестиваля "Абрикосовое дерево" Гарегин Закоян на пресс-конференции (19 августа 2021). Еревaн
Գարեգին Զաքոյան
«Ուջանցիները շատ հյուրընկալ են և անգամ վիճում են, թե ով է փառատոնի հյուրին իր տուն տանելու։ Այնպիսի ջերմությամբ են ընդունում նրանց, որ հետագայում ամուր ընկերություն է ձևավորվում, որը պահպանվում է սոցիալական ցանցերի շնորհիվ»,-նշեց Զաքոյանը։
ԿԳՄՍ նախարարը հնդիկ կինոարտադրողներին առաջարկել է ֆիլմեր նկարել Հայաստանում
Ի դեպ, փառատոնի շրջանակում կկազմակերպվի միջազգային համաժողով, որի ընթացքում կքննարկվեն կինեմատոգրաֆիայի խնդիրներն ու ժամանակակից տեխնոլոգիաները։ Տեղի կունենա նաև Արա Մածունյանի «Վարպետ Էդդին» ֆիլմի համաշխարհային պրեմիերան:
Պարը կձգվի փողոցներով. առաջին անգամ ՀՀ–ում ժամանակակից պարի միջազգային փառատոն կանցկացվի
Նշենք, որ փառատոնն անցկացվում է 2014 թվականից։