Թուրքիան օգնել է, որ Աֆղանստանի կառավարության նախկին անդամները հեռանան երկրից

Լրատվամիջոցների տեղեկություններով` Քաբուլում օդանավակայանի անվտանգությունն ապահովում են Թուրքիայի 648 զինծառայողները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Թուրքիան տարհանել է Աֆղանստանի նախկին կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին, այդ թվում՝ երկրորդ փոխնախագահ Մոհամմադ Սարվար Դանիշին և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Հանիֆ Աթմարին: «Hürriyet»-ը հայտնում է, որ բարձրաստիճան պաշտոնյաները «Turkish Airlines»-ի չվերթով դուրս են բերվել Քաբուլի միջազգային օդանավակայանից:
Աֆղանստանում գործելու են շարիաթի օրենքները. «Թալիբան» շարժման ներկայացուցիչ
Պարբերականի տվյալներով՝ Թուրքիայի հետ սերտ կապեր ունեցող թուրք քաղաքացիներին և աֆղան պաշտոնյաներին տարհանելու համար թուրքական կառավարությունը ծրագրել ու փրկարարական գործողություն է իրականացրել Քաբուլում Թուրքիայի դեսպանատան միջոցով։
Լրատվամիջոցների տեղեկություններով` Քաբուլում օդանավակայանի անվտանգությունն ապահովում են Թուրքիայի 648 զինծառայողները:
Ընդհանուր առմամբ, ըստ ԶԼՄ-ների, Թուրքիան 324 մարդու է դուրս բերել Քաբուլից։
Հիշեցնենք` Աֆղանստանում իրավիճակը սրվեց վերջին շաբաթներին, երբ «Թալիբան» արմատական շարժման անդամները հարձակվեցին խոշոր քաղաքների վրա:
Աֆղանստանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ որևէ տեղեկություն չկա. ԱԳՆ
Օգոստոսի 15-ին հայտնի դարձավ, որ ապստամբներն իրենց վերահսկողության տակ են առել բոլոր սահմանակետերը։ Ավելի ուշ գրոհայինները հայտարարեցին, որ մտել են Քաբուլ և վերահսկողության տակ վերցրել նախագահական պալատը։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին լքեց երկիրը: Լույս 16-ի գիշերը «Թալիբան» շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մուհամմեդ Նաիմը հայտարարեց, որ Աֆղանստանում պատերազմն ավարտված է, իսկ երկրի կառավարման ձևը պարզ կդառնա առաջիկայում։
Աֆղանստանի նախագահ Ղանին Ղազախստանում չէ. ԱԳՆ–ն հերքել է լուրերը