Տեսչության աշխատակիցները անտառաբվին հայտնաբերել են Դիլիջանի բնակչի տանը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հրապարակել է թռչնին բնության գիրկը վերադարձնելու կադրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձագանքել է սոցիալական ցանցում հրապարակված ահազանգին։ Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն` ֆեյսբուքյան օգտատեր Սամվել Պիպոյանն օրերս իր էջում հայտնել է, որ Դիլիջան քաղաքում բնակչի ձեռքին անտառաբու է եղել։
Կոկորդիլոսն ԱՄՆ–ում հարձակվել է գազանանոցի աշխատակցի վրա ու ձեռքը բռնել. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ահազանգի հետքերով այցելել են Դիլիջան քաղաք, անտառային թռչնին բռնած քաղաքացի Հ.Մ.-ի բնակարան, որտեղ հայտնաբերել են թռչնին։
Տեսուչների բացատրական աշխատանքների արդյունքում բուն տեղափոխվել է հարակից անտառային տարածք։
Անտառաբուն բվերի ընտանիքի քիչ տարածված, հազվագյուտ թռչուն է։
Հայաստանում հանդիպում է հյուսիսային մարզերի անտառապատ տարածքներում։
Ապօրինի փայտանյութի տեղափոխման ու որսագողության դեպքեր են գրանցվել