ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Բուդապեշտ կատարելիք այցի ընթացքում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ի թիվս այլ հարցերի, հունգարացի գործընկերոջ հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նախատեսվում է կարծիքների փոխանակում միջազգային հարցերի շուրջ, այդ թվում՝ կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ Ռուսաստանի հարաբերությունների, ինչպես նաև Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Նախատեսված է, որ Լավրովը կխոսի միջազգային կազմակերպություններում Հունգարիայի դեսպանների հանդիպման մասնակիցների հետ», - ասել է Զախարովան։
Լավրովի այցը Հունգարիա տեղի կունենա օգոստոսի 24-ին: