Ռուսաստանն իրավունք ունի զենք մատակարարել` ում ուզում է․ Զախարովան պատասխանել է Ալիևին

Զախարովան խոսքով` ռուսական կողմը հաշվի է առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումը նրա ինքնիշխան իրավունքն է։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները:
Ալիևը սպառնացել է Հայաստանին և խոստացել «Զանգեզուր վերադարձնել» իր քաղաքացիներին
«Մենք շատ ենք կարդում և լսում այդ մասին, բայց ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք համապատասխան փոխհարաբերություններ ենք հաստատել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ», - ասաց նա:
Գերատեսչության ներկայացուցիչը հավելեց, որ ռուսական կողմը հաշվի է առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը:
Ավելի վաղ, CNN Turk-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը մեղադրել էր Հայաստանին իբր թե խաղաղության պայմանագիր ստորագրել չցանկանալու և ռևանշիստական   տրամադրությունների մեջ:
Նա միաժամանակ «անտրամաբանական» էր որակել Հայաստանին զենքի մատակարարման մասին ռուսական կողմի հայտարարությունները:
Ալիևն ուղերձներ է հղում ոչ միայն մեզ. Տոնոյանը վերլուծել է Ադրբեջանի ղեկավարի մտքերը