Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստին

Օգոստոսի 20-ին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի` ընդլայնված կազմով հանդիպման շրջանակում նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղրղզստան աշխատանքային այցի շրջանակում այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստին։
Премьер-министр Никол Пашинян на заседании Евразийского межправительственного совета в узком составе (19 августа 2021). Кыргызстан
Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստին
ՀՀ վարչապետին ու ԵԱՏՄ անդամ երկրների մյուս վարչապետներին դիմավորել է Ղրղզստանի նախարարների գրասենյակի նախագահ (վարչապետ) Ուլուկբեկ Մարիպովը։ ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների ձեռքսեղմման և համատեղ լուսանկարահանման արարողությունից հետո մեկնարկել է նեղ կազմով նիստը։
Իրանն ընդլայնում է համագործակցությունը ԵԱՏՄ–ի հետ. ի՞նչ դեր է հատկացված Հայաստանին
Նիստում քննարկվել են միության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր։ Անդրադարձ է եղել ԵԱՏՄ անդամ երկրների փոխադարձ և արտաքին առևտրի ապահովագրական աջակցության միջոցառումներին, գլոբալ կլիմայական օրակարգի իրագործման շուրջ ընդհանուր մոտեցումների մշակման ուղղությամբ անելիքներին և այլն։
ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքները կշարունակվեն վաղը՝ օգոստոսի 20-ին, ընդլայնված կազմով հանդիպման շրջանակում, որտեղ նախատեսվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։
Այսօր Նիկոլ Փաշինյանը նաև հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։
Արդեն հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 19-20-ը աշխատանքային այց կկատարի Ղրղզստանի Հանրապետություն, որտեղ կայանալու է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: