Փաշինյանը սոցիալական ծառայությունների պետ ու ֆինանսների փոխնախարար է նշանակել

Աշխատանքից ազատվել է միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Դավիթ Գասպարյանը ազատվել է Միասնական սոցիալական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։
Մեկ այլ հրամանագրով նույն պաշտոնում է նշանակվել Էդուարդ Պետրոսյանը։
Արմեն Գրիգորյանը կրկին նշանակվեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար
Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով։
Դավիթ Գասպարյանը Միասնական սոցիալական ծառայության պետի պաշտոնակատար օր նշանակվել 2021-ի ապրիլին:
Մեկ այլ որոշմամբ  Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Ավագ Ավանեսյանը նշանակվել է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնում։  Նշվում է, որ որոշումը կայացվել է «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն:
Հիշեցնենք, որ Ավագ Ավանեսյանը փոխնախարարի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսին: Նախորդ օրը վարչապետի որոշմամբ նա ազատվել էր այդ պաշտոնից: